Հայր ու որդի՝ Սամվել ու Սամսոն Մկրտչյանները պա տերազմի առաջին օրերից կամավորագրվեցին ու մեկնեցին Արցախ։ Այդ օրերին առաջնագծում էր նաև ընտանիքի պապը՝ առաջին արցախյանի ազատամարտիկ «Թայֆուն Համոն», ով եղավ Թալիշում, Մադաղիսում, Սանասարում (Կուբաթլու), իսկ վերջում՝ Մարտունի-2-ում։
Պա տերազմի ընթացքում պապը որդուն ու թոռանը չհանդիպեց։ Վերջիններս Արցախի արևելյան թևը՝ Ակնայի (Աղդամի) դիրքերն էին պաշտպանում։ 44 օր նրանք կանխեցին թշն ամու առաջխաղացումը իրենց վստահված 134 մա րտական դիրքի ուղղությամբ, այդ ընթացքում երկուսն էլ վի րավորվեցին, բայց չլքեցին դիրքը։
Փառք Աստծո, այսօր 3-ն էլ ողջ են ու հայրենիքին սպառնացող նոր վտանգի դեպքում, չնայելով ոչնչի, նորից զենք կվերցնեն ու անմնացորդ կկատարեն իրենց պարտքը։ Սա ասում եմ՝ լավ ճանաչելով Самсонին։ Ինքը նոյեմբերի 16-ին էլ էր գնացել, որ կամավորագրվի… Սենց տղերքի հայրենասիրության շնորհիվ ա, որ էս երկիրը դեռ վերջնականապես չի բարոյալքվել, սենց տղերքի անձնազոհության շնորհիվ ա, որ դեռ ինչ որ բան կարողանում ենք պաշտպանել։