Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին. Սուրիկ Խաչատրյան

Սիրելի՛ հայուհիներ, հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրեր Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գեղեցիկ, գարնանաբեր այս տոնի առթիվ։

Հայ կինը բոլոր ազգերի կանանցից առանձնանում է ընտանիքին իր անսահման նվիրվածությամբ, ում մեջ ամբարված են խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը:

Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը և՛ սերունդների դաստիարակության, և՛ կրթության, և՛ ընտանիքի ամրության, և՛ պետության զարգացման գործում: Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում:

Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները: Այսօր՝ գարնանային վերազարթոնքի օրը, ուզում եմ որպես պահապան հրեշտակներ վերհառնեք պատերազմի դաշտում

կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի: Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: