Հիշեցնենք, որ այսօր վարչպետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 4 ժամ պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչեցված հարցերին․․․
Փաշինյանը բոլոր հարցերին արձագանքեց բավական հանգամանալից, ինչի համար էլ այն, պլանավորած 3 ժամից ավել տևեց․․․
Հարցերը շատ էին ու բազմոլորտ, ու հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էր ժողովրդի ներկայիս իրավիճակին՝ կապված այս նոր կորոնավիրուսի հետ․․․․
Կորոնավիրուսի վերաբերյալ վարչապետը լավ նորություններով կիսվեց ու ասաց, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է որ մեկ շաբաթից մեկուսացման պայմանները մի փոքր թեթևանան․․․․
Բացի այդ, նա նշեց նաև, որ Հայաստանը բացի սպասելիք 70 հազար թեստից, մտադիր է մեծ քանակությամբ թեստեր արտադրելու․․․
Թերևս, գաղտնիք չէ, որ մեր երկրում ու հատկապես այս օրերին շատերի վիճակն է ծանր, եթե չասենք՝ օրհասական, սակայն կառավարությունը փորձում է տարբեր ծրագրերի միջոցով հնարավորինս օգնել ազգաբնակչությանը․․․
Նման որոշումներից մեկն էլ հենց անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ 26 հազար դրամ հատկացնելն էր ու դա միայն ծրագրերից մեկն էր․․․
Առաջարկվում է մոտ ապագայում այլ ծրագրերի ներդրում ևս, որոնք կթեթևացնեն մարդկան հոգսը․․․
Քանի որ այս օրերին բնակչության մեծ մասը չի աշխատում և գտնվում է տանը, հետևաբար օգտագործվում է նաև շատ հոսանք, գազ, ջուր։ Կարճ ասած կոմունալ վճարները շոշափելի կերպով աճում են․․․
Սրան գումարած նաև վարկերը, որ թեպետ կա ժամանակային հետձգում բայց այդուհանդերձ ստիպված ենք լինելու վճարելու․․․
Պետք է նշել նաև, որ կոմունալ վճարները չանելու դեպքում, միևնույն է անջատումներ չեն լինելու․․․
Ասել, որ մեր կառավարությունը բոլոր հարցերը լուծել է, իհարկե, չենք կարող, բայց չենք կարող նաև չնշել այն հսկայածավալ գործը որ արվում է, այդ հարցերը քչացնելու համար․․․
Պարոն վարչապետ ջան մի հարց ու առաջարկ ել ես անեմ։ Խնդրում եմ, որ պետությունը մարի բոլոր կարիքավոր ընտանիքների կոմունալներն ու չեղարկի վերկերի մի մասը։ Ու դա արվի հենց ապրիլի 7-ին, ինչը կլինի նվեր նաև մեր կանանց ու աղջիկներին)) Շնորհակություն․ Իր էջում գրել է Հասմիկ Մաթևոսյանը․․․