Աշոտ Ղազարյանի թոռնուհին` երաժշտական կրթություն չունենալու և դժվարությունների մասին

Ամալյա Հովհաննիսյաննի Look & Face հաղորդման հյուրը երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանն է, որին շատերը ճանաչում են որպես Աշոտ Ղազարյանի թոռնուհի։ StarNews-ը հետևել ու առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր:

Անահիտը նշեց, որ նախկինում ինքը երաժշտական կրթություն չի ունեցել և որոշել է վերադառնալ Հայաստան`Կոնսերվատորիայում կրթություն ստանալու: Անահիտն անկեղծորեն նշեց, որ լավ չի նվագում դաշնամուր, միայն վոկալային դասընթացներ է անցել.

«Մի օր հայրիկիս հետ նստած էի, ասեց, որ եթե ես երգչուհի եմ, պիտի կրթված լինեմ: Ճիշտ է ինձ համար դժվար է, որովհետև ես հայերեն գրել չգիտեմ, միայն տպատառ կարողանում եմ կարդալ: Որոշեցի, որ գամ Հայաստանում կրթությունս ստանամ, որովհետև միշտ սպասել եմ, թե

երբ եմ գալու Հայաստանում ապրեմ: Երևանը շատ եմ սիրում, ուզում էի այստեղ ստանալ բարձրագույն կրթությունս: Հայաստանի մեջ մի հատ հոգի կա, ես գալիս եմ ստեղ ու հանգստանում եմ, գալիս եմ Հայաստան, իմ տեսքնա լավանում, իմ տատիկ պապիկն են ստեղ ապրում, ընկերներս, դրա համար հոգեհարազատ ա »:

Անահիտը նկարահանման հրապարակ էր գնացել իր ընկերոջ հետ և նշեղ, որ ընկերոջ առկայությունն իրեն ստիպել է ավելի լավ զգալ հայրենիքում. «Երբ ընկերս հայտնվեց իմ կյանքում, հասկացա ինչ բան է, երբ մարդ քեզ իսկապես սիրում ա:Ու անկեղծ ա սիրում: Ես զգում եմ, որքան

շատ են սիրում ինձ և ես նույնպես սիրում եմ»: Անահիտը նաև խոսեց հարաբերություններն իրականացնելու մասին. «20 տարեկանս լրանալուց հետո կան պլաններ հարաբերություններն իրականացնելու»: Անահիտը զրույցի ընթացքում նշեց, որ սիրելին կողմ է իր երաժշտական գործունեությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: