Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել լողափին։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում նա կրում է սպիտակ զգեստ։ Նրա մազերն արձակված են։
«Աշխարհում ամեն բան ունի սկիզբ և վերջ, թե դժվարություններն են անցողիկ, թե երջանիկ պահերը, և ինչ լավ է, որ ոչինչ հավերժ չէ. մանավանդ մարդը)….թե չէ իսպառ կհոգնեինք… Մարդը կառչում է իր «ունեցածից»՝ էմոցիոնալ, հոգեկան,
սովորության տարբեր թելերերով, անցյալի հուշերով կապկպված՝ չի կարողանում առաջ գնալ ու ծանրանում է, ծանրանում, ծանրանում… Իսկ, եթե ուզում ես թռչել… Ուրեմն ինչ-որ մի պահի քեզ ներքև քաշողին մարդուն պիտի բաց թողնես,
եթե քոնը չի, ուրեմն քոնը չի: Հո չե՞ս ստիպի: Եթե իր տված խոսքի արժեքն ու գինը չգիտի, ուրեմն՝ ՉԻ՛: Եթե չի պայքարում քեզ հետ կողք-կողքի՝ ուրեմն երիցս քոնը չի: Տոկսիկ հարաբերությունները նույնիսկ սովորական ընկերության մեջ են թունավորում: Իմա՞ստը էդպիսի ընկերության)))
Թվում է՝ մարդը թևեր չունի. ունի, և նրա թևերն ավելի տարածական են, ցանկության դեպքում առավել բարձր իրեն տանող ու շատ ավելի յուրօրինակ թռիչքների կարողությամբ: Ուղղակի պետք է բաց թողնել. ներքև քաշող մարդկանց, հնացած ու կարծրացած, սրտին ծանրացած էմոցիաները, ձեր նկատմամբ ուրիշների արած վատերը… պետք է բաց թողնել:
Ու նոր կյանք չբերել պղտորող անհատին ու կիսատ հարաբերությունը: Ու որոշել. լիարժեք լինել, լիաժեք՝ կրեծով պատասխանատվությունը քո սեփական կյանքի ու նրա որակի համար: Լավ օր ու թռիչքային օր», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։