Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Արեւիկը հմայիչ կերպարում է։
Նա կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Աշխարհին աշխարհի չափ շնորհակալ եմ, որ դու եկար», հրապարակմանը կից մեկնաբանություններում դստեր 2-ամյակը շնորհավորել է Արեւիկը։ Օրերս հրապարակված լուսանկարում Արեւիկը կրում էր սեւ բլուզ։
Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր կարմիր շրթներկին։ Արեւիկի կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ոճային ակնոցը։ «Հոգու համար, մտքերի, առողջ դատողության ու հանգիստ նյարդերի… պետք է երբեմն մնալ մենակ», — հրապարակումը մակագրել էր նա։