Էդգար Հրաչյայի Մարգարյան Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27֊ին մայրաքաղաք Երևանում։ 2006֊2018 թթ֊ին Էդգարը սովորել է Երևան քաղաքի Լ. Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ(ավագ) դպրոցում։ Դպրոցին զուգահեռ վերջին երկու
տարիներին իր նախասիրության համաձայն սովորեց խոհարարություն և աշխատում էր KFC արագ սննդի կետում որպես խոհարար։ Էդգարը չափից ավելի բարի էր, կամեցող, ընկերասեր, խաղաղ ու դրական լիցքերով հարուստ։ Դպրոցում սիրում էր միայն մաթեմատիկա առարկան, դրա համար էլ ամեն տարի մասնակցում էր «Կենգուրու»միջազգային
մաթեմատիկական մրցույթին, ու վաստակում էր բարձր միավորներ։ Հետաարքրասեր և տաղանդով լեցուն տղան ամեն ոլորտում իրեն փորձում էր։ Հաճախում էր թատերական խմբակ, որտեղ հաճախակի մասնակցում էր ինտերակտիվ թատրոնների բեմականացումներին։ Հայրենասերի ոգով մեծացած Էդգարի մասին անվերջ կարելի
խոսել։ Կենդանասեր, բնությունով ապրող Էդգարը նույնիսկ ծա ռայության ժամանակ էր շուն պահում և սիրով խնամում նրանց։ Արցախով հրապուրված, Արցախի հողով տարված Էդգարը 2019 հունվարին մեկնեց բանակ ծա ռայելու հայրենիքին։ Ծա ռայությունը մեկ տարի ութ ամիս Հադրութում անցկացրել էր արդեն երբ սկսեց չա րաբա ստիկ պա տերազմը։ 38401
զո րամասում, հաստիքով Նռ նակաձիգ Էդգարը, միշտ ցուցաբերել է բարձր վարկանիշ, համեստ և խելացի դրսևորումներ, արժանացել է պարգևատրումների, և միշտ պատրաստ է եղել իր գիտելիքները փոխանցել նորակոչիկներին։ Էքստրիմի սիրահար Էդգարը իր հմտություններն ու
խիզախությունը ցուցադրել է նաև կռ վի դաշտում, չի ենթարկվել հետ նահանջին, ջախջախելով թշնամու զրա հատեխնիկա և կենդանի ուժ, քաջի մ ահով ընկել է Կարախամբելլի հենակետում (նռան այգիներ կոչվող տարածքում)։ 20 ամյա այս երիտասարդը, դեռ նոր պիտի մտներ կյանք ու իր հայրենասերի ոգով շատ սերունդների վառ օրինակ լիներ։
Նպատակ ուներ ծա ռայությունից հետո ընդունվեր Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետ, սիրում էր նաև լուսանկարչությունը։ Էդգար Մարգարյանը հետմ ահու պարգևատրվել է Մար տական ծա ռայության Արիության շքանշանով։ Փառք ու պատիվ մեր Հայ Զի նվորներին