«Անպայման պետք է հաշվի առնել նաև H1N1 և ատիպիկ պնևմոնիայի դեմ պայքարի փորձը». Կարեն Կասպարյան
168.am-ի հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը: Հիմք ընդունելով մամուլում շրջանառվող հրապարակումները, պետք է խուսափել Իտալիայի կատաստրոֆիկ վիճակից, որտեղ առողջապահական համակարգն ուղղակի չդիմացավ ծանրաբեռնմանը:
Ըստ այդմ` կարանտինը պետք է շարունակել մինչև այն ժամանակ, երբ գա առղջապահության նախարարի ներկայացրած մոդելի կրկնապատկման 10-րդ օրը, դրանով էլ շարժվել:
«Մաթեմատիկական մոդելն ամենահավաստի փաստն է, որն ունենք այսօր: Բուն հիվանդության տարածման միտումների մասին պատկերն ավելի պարզ կլինի կրկնապատկման 10-րդ օրը: Անպայման պետք է հաշվի առնել նաև H1N1 և ատիպիկ պնևմոնիայի դեմ պայքարի փորձը»,- նշեց բժիշկը:
H1 N1 վիրուս
Ըստ նրա` պետք են լուրջ հաշվարկներ նույնիսկ առ այն, թե չաշխատելու արդյունքում մարդու պակասած կամ բացակայող եկամուտն ինչքանով է բերելու թերսնման՝ իր բոլոր հետևանքներով` հիվանդության հանդեպ ընկալունակության, բարդությունների զարգացման տեսակետից:
Դիտարկմանը` տեսակետներ կան, որ ՀՀ-ում, ՌԴ-ում և ոչ միայն՝ թոքաբորբով հիվանդացության ցուցանիշների աճ կա, ուստի ՌԴ-ում փորձել են իմունիզացիայի անցնել նախքան կորոնավիրուսի տարածումը, Կասպարյանը հաստատեց` գրանցվում է աճ, իսկ իմունիզացիան համարում է անարդյունավետ:
Անդրադառնալով մաթեմատիկական մոդելին, հավելենք, որ մաթեմատիկական մոդելը ճշգրիտ չի համընկնում ուսումնասիրվող օբյեկտի հետ, բացի դրանից` հնարավոր է, որ օբյեկտի մասին չունենանք լրացուցիչ տեղեկություններ, և մեզ անհրաժեշտ է այդ մոդելը կիրառել պարամետրերի այլ արժեքների դեպքում։ Այդ պարագայում հնարավոր է, որ այդ մոդելը դադարի ճիշտ լինելուց։