Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը մկրտրել են իրենց դստերը (ֆոտո)

Դերասաններ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը մկրտրել են իրենց դստերը՝ Կարինային։

Աննան ու Դավիթը դստերը մկրտել են հենց նրա ծննդյան օրը․ Կարինան օրեր առաջ մեկ տարեկան է դարձել։ Երջանիկ մայրիկն «Ինստագրամ»-յան էջում գեղեցիկ օրվանից լուսանկար է հրապարակել ու գրել․ «Իմ աղջիկը մկրտվեց իր ծննդյան օրը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան հետաքրքիր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերը, ընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Հետեւորդները հիացել էին Աննայի կերպարով ու նրան բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Տիկնիկ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: