Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրերում Աննան պատկերված է դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, փոքրիկին
տվել են Կարինա անունը։ Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։ «Գեղեցիկ օր իմ թիթեռնիկի հետ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։
Ավելի վաղ տեղադրված կադրում Աննան վանդակավոր զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էր ծղոտե նորաձեւ պայուսակը։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել։