Անմոռանալի նվեր վարչապետի կողմից. Էջմածնի քաղաքապետը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի նվերը

Դիանա Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում։ 1995-2004 թվականներին սովորել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան № 2 միջնակարգ դպրոցում. Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացել է 2004-2011 թվականներին՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2015-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր Ու Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս։

2014-2016 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական ու տնտեսական գործերով բաժնի հիմնավոր մասնագետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնում։

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

«Օրվա բազում ծաղկեփնջերից ամենաանմոռանալին կարող է լինել այն, որը ստացել ես անձամբ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ից:
Շնորհակալ եմ անչափ գեղեցիկ անակնկալի համար, պարո՛ն Վարչապետ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: