Անհավատալի է, որ կա մեկը, ով քեզ սիրում է այնպիսին ինչպիսին որ դու կաս». Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ամուսնու հետ հարաբերություններին: Հրապարակված լուսանկարներին կից գեղեցկուհին գրել է.

«Անհավատալի է ու այնքան հաճելի, որ կա մեկը, ով քեզ սիրում է այնպիսին ինչպիսին որ դու կաս, չի քննադատում, ուղղակի սիրում է։ Քեզ սիրում է քո գժություններով հանդերձ ու ամեն խելառության պատրաստ է քեզ համար»:

Ավելի վաղ գեղեցկուհին նույն օրվանից լուսանկար էր հրապարակել զավակների հետ: «Այնքան ուրախ ու ժպիտներով լի օր ենք ունեցել», — ջերմ կադրերի մեկնաբանություններում գրել էր Լուսինե Թովմասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: