Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանում պաշտոնապես հաստատվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը․․․
Պացիենտը Երևան է եկել Իրանից։ Նրան ուղեկցող կինը, դեռևս չունի վարակի նշաններ․․․
Ինչև է, չի բացառվում, որ վարակակիր տղամարդն արդեն հասցրած լինի վարակել մի քանի, մինչև անգամ տասնյակ անձանց․․․
Հետևաբար՝ հաշվի առնելով ինկուբացիոն 14 օրյա շրջանը, պետք է անհապաղ դադարեցնել դասերը․․․
Այս առիթվ Արայիկ Հարությունյանը գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին․․․
Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ․․․
Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ․․․
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»․․․