Անի Լուպեի տոնական ֆոտոշարքը

Դերասանուհի Անի Լուպեն հետեւորդների հետ կիսվել է տոնական ֆոտոշարքի լուսանկարներով։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանքնէ ընդունել տոնածառի կողքին։ Նա սպիտակ զգեստ է կրում, որը համադրել

է սեւ երկարաճիտների հետ։ Դերասանուհին նախապատվությունը տվել է մեղմ շպարին, իսկ մազերն արձակված են։ «Ամբողջ հոյակապությունը պահի մեջ է, այլ ոչ թե հավերժության», — հրապարակումը մակագրել է Անին։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարում

դերասանուհին կարմիր գույնի զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից Անին մեջբերել էր Օշոյին՝ գրելով․ «Իմ սերը երբեք կախված չի եղել դիմացինից: Իմ սերը իմ էության վիճակն է: Ես պարզապես սիրում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: