Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ կրկին թեժացրել է սիրելի ունենալու խոսակցությունները:
Starnews-ը գրել էր այն մասին, որ Անին ամուսնության առաջարկություն է ստացել, որից հետո դերասանուհին իր էջում այն հարցին՝ արդյոք տեսել է մեր հրապարակումը, գրել է. «Հա էլ էդա էլի»:
Հիշեցնենք, որ օրերս Անին նախ այն հարցին՝ արդյո՞ք կարող են իրեն զանգել, պատասխանել էր. «Հա, իմ կյանք» և դրանք կից սիրտ սմայլիկ ավելացրել: Մեկ այլ հետևորդ էլ ասել էր. «Արի ամուսնանանք»,- սակայն Անին նշել էր. «Չեմ կարա, խառն եմ»:
Առհասարակ, վերջին շրջանում Անին հաճախ է սիրային ու խորհրդավոր գրառումներ անում՝ տպավորություն ստեղծելով, որ սիրահարված է: Անին նաև օրերս էլ տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ցույց էր տվել սիրելիին: