Անընդհատ կարոտ և հուզմունք… Մարիամ Ալեքսանյանը հուզիչ գրառում է արել

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հայկական շոու բիզնեսի, թերևս, ամենաէմոցիոնալ ներկայացուցիչներից մեկն է: Նա սոցիալական հարթակներում հաճախ է խոսում իր հույզերի մասին, շատ հաճախ անկեղծ ցուցադրում է իր ուրախության կամ բարկության պահերը:

Այս անգամ Մարիամը ինստագրամի սթորի հատվածում տատիկի հետ լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել:

«Ցավը շատ է լռեցրել Տատիկիս, ու այդ լռությունը այնքան խոսուն է, այնքան դաժան, փշոտ սահմաններով, որ ոչ մեկչը չի կարող հատել դրանք և դարման լինել: Մնում է դու ինքդ էլ լռես և աղոթես: «Տղերքդ հիմա վերևում հանգիստ են, Տատ ջան, մենք քո կողքին ենք»: Անընդհատ կարոտ և հուզմունք:

Իմ հավերժ երիտասարդ Տատիկ: Մեծ ուժ ունեցող մարդ, ով գիտի շարունակել կյանքը և ապրել (հանուն մեզ): Երանի աչքերիդ արևը հետ գար Տատ ջան: Մեր մեծերին պետք է բառիս բուն իմաստով լավ նայենք, խնամենք, հոգ տանենք»,- գրել է Մարիամը:

Понравилась статья? Поделиться с друзьями: