Անդրեն Արցախում նկարահանված նոր տեսահոլովակ է ներկայացրել

Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սուրբ Աստված» երգի հիման վրա: Ստեղծագործությունը հատված է պատարագից, այն ներկայացված է Վահան Նահապետյանի գործիքավորմամբ:

«Առաջին Քրիստոնյա Ազգ, Դու ունես առաջնեկի օրհնությունը և ուժը. Այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծնունդի Օրը, եկեք միաբան աղոթենք Արցախի ազատության համար, և թող Աստված ազատի մեզ չարիքից ու ազատագրի մեր

ժողովրդին կախարդված անտարբերությունից: Նորից դառնանք ԱՌԱՋԻՆԸ, այլ ոչ թե վերջինը… Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»,-սոցիալական ցանցի իր էջերում գրել է երգիչը:

Անդրեի տեսահոլովակը նկարահանված է Արցախում՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի տաճարում եւ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Հակոբավանքում: Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Եսայանն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: