Երեկ ներկայացրել էինք Անդրեի գրառումը, ըստ որի նա քննադատել էր Եվրատեսիլով ուրախացողներին և միևնույն ժամանակ երկրի սահմանների մասին մոռացողներին: «Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ
մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,– գրել էր երգիչը: Երգիչը պարզաբանմամբ է հանդես եկել, որը
ներկայացնում ենք ստորև. «Խոսքս մեր տաղանդավոր Բրունետին չէր վերաբերվում, այլ համատարած անդարբերությանն էր վերաբերվում այսօրվա պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ Հայաստան»,- գրել է երգիչը: