ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը երեկ նշում էր ծննդյան 21-ամյակը: Չնայած նրան, որ Անգելինան այլևս չի ներկայանում որպես երգչուհի, հասարակությունը նրան չի մոռանում:
Անգելինան նաև շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում որտեղ էլ կիսվել է ծննդյան մանրամասներով: Նախ, նա իրենց տնից է մի քանի հրապարակում արել՝ հայտնելով, որ չի հավատում որ արդեն 21 տարեկան է, ապա, արդեն
երեկոյան Անգելինան խնջույք էր կազմակերպել ընկերների հետ: Երեկույթի ընթացքում նկատելի էր ոչ միայն նախկին ոստիկանապետի դստեր էլեգանտ արտաքին տեսքը այլ նաև ընտրված ամեն դետալ:
Անգելինան սոցիալական էջերում մեծ ոգևորությամբ ցույց տվեց իր ծննդյան տորթը, որի վրա նշված էր իր կենդանակերպի նշանը, որն է Երկվորյակը: Դե, իսկ StarNews-ը Ձեզ է ներկայացնում օրվա բացառիկ կադրերը:
starnews.am