Անահիտ Սիմոնյանի եւ որդու նոր լուսանկարները Լոս Անջելեսից

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու մասնակցությամբ հրապարակում է արել Լոս Անջելեսից։

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում երգչուհին հրապարակել է կադրեր, որոնցից մեկում ջերմ գրկախառնված է որդու հետ։ Երգչուհին որդու հետ ժամանակ է անցկացրել սրճարանում։ Նա կրում է կանաչ տոպ, սեւ տաբատ եւ նույն գույնի կաշվե բաճկոն, իսկ որդին սպորտային կերպարում է։

Ավելի վաղ երգչուհին որդու հետ լուսանկար էր հրապարակել Մայամիի ծովափից։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։

Անահիտը կապույտ գույնի հանդերձանքով էր։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Ողջույն Մայամի», — հրապարակումը մակագրել էր նա։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: