Երգուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ներկայանալով ամանորյա կերպարում:
Սոցիալական կայքում հրապարակված կադրերում Անահիտը կրում է սեւ փայլուն կտորից երկարաթեւ զգեստ, որը կրծքավանդակի հատվածում բացվածք ունի, իսկ ուսերից թափված են
մետաղադրամներով շղթաներ: Երգչուհին արձակված վարսերով է՝ալիքավոր հարդարմամբ եւ ընդգծված, սակայն նուրբ դիմահարդարմամբ: Լուսանկարներից մեկում Անահիտի կողքին է որդին՝ Արմանը: