ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նույնպես անդրադարձել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայրիկյաը նախ նկատում է, որ իրականում դա ոչ թե հրաժարական է, այլ վերահաստատվելու ձգտում:
«Այ, ողորմելի, եթե դու վստահ ես, որ իսկապես ճիշտ ես, որ վայելում ես ժողովրդի վստահությունը, այդ ո՞ւմ համար ես հրաժարական տալիս»,- ասում է նա ու ընդգծում,
որ հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար մնալու իրավունք չունի. «Նիկոլփաշինյանչիկ, դու զրո ես, դու չես սիրում քո ժողովրդին, նույնիսկ՝ քո կնոջն ու երեխաներին»,-նշում է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը: