Այս տրամաբանությամբ հաջորդ «ինքնասպшնություն» գործողը լինելու է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը. Ձեր անվտանգության երաշխավորը բшնտն է և ինքնախոստովանական ցուցմունքը…

Այս տրամաբանությամբ հաջորդ «ինքնասպшնություն» գործողը լինելու է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը. Ձեր անվտանգության երաշխավորը բшնտն է և ինքնախոստովանական ցուցմունքը…

ՀԱՎԱՍՏԻ ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԶՈՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Հերթով ասպարեզից վերանում են այն պաշտոնյաները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Սերժ Սարգսյանի մութ գործերին:
Արդեն կյանքից հեռացել են Սերժ Սարգսյանի երեք խորհրդականները, ովքեր զբաղեցրել են պաշտոններ ուժային համակարգում, Գագիկ Պողոսյան( ՊԵԿ նախագահ), Գևորգ Մհերյան(Փոխոստիկանապետ ), Գյորգի Կուտոյան(ԱԱԾ տնօրեն ):

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Գալստյանը:

Կյանքից հեռացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանև և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ նախկինները վերացնում են հիմնականում իրենց ծառայած ուժայիններին:
Այս տրամաբանությամբ, պետք է որ հաջորդ <<ինքնասպшնություն>> գործողը լինի ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը:
Վերջինս տարիներ շարունակ Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ գործեր է սարքել քաղաքական և տնտեսական գործիչների նկատմամբ, դատապարտել և ունեզրկել նրանց:
Վահրամ Շահինյանը առավել ակտիվ ներգրավվեց վերը նշված գործառույթներին 2013թ-ից սկսած, երբ ինքը նշանակվեց ՀՔԾ պետ, իսկ աստղային ժամը սկսվեց, երբ Գլխավոր Դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը:

Այս երկուսը Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ, անմեղ դատապարտեցին և ունեզրկեցին հազարավոր մարդկանց, բшնտերը ուղարկեցին հարյուրավոր ընդիմադիրների:
Հենց այս երկուսի օրոք կարճվեցին Միհրան Պողոսյանի, Բուլկի Արամի գործերը, դատապարտվեցին Սասնա Ծռերը, Սարի թաղի ըմբոստացած քաղաքացիները,հեղափոխության օրերին ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և այլ հեղափոխականներ:
Տրամաբանական է, որ եթե Վահրամ Շահինյանը խոսի, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև հանցավոր կլանի շատ անդամների համար:

Ըստ այդմ կառաջարկեմ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին, պատերի տակ իր իմացած տեղեկությունների մասին շշուկով խոսալու փոխարեն, առանց հապաղելու վաղը այցելել ՀՔԾ և տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, այնուհետև խնդրել, որ իրեն կալանավորեն, հակառակ դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքով մեծ է հավանականությունը, որ հաջորդ <<ինքնասպшն>> լինողը հենց ինքը լինի՝ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը:
Ի դեպ այս խոսքերս վերաբերվում են նախկին հանցшվոր ռեժիմի բոլոր կատարածուներին:
Ձեր անվտանգության երաշխավորը բшնտն է և ինքնախոստովանական ցուցմունքը:

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: