Այս սա դրանքները ցույց են տալիս, որ Ալիևը չի պատրաստվում պայմաններ ստեղծել երկարատև խաղ աղության համար. Ե Խ ֆրանսիացի պատգամավոր

Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ սխալ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին, Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, որը ստորագրել է նաև Ադրբեջանը, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին: Նման գրառում է արել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին Ֆեյսբուքի իր էջում, գրում է 1lurer.am-ը:

«Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ ամիսներ առաջ պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար»,- գրել է նա:

Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ այս ագրեսիան լրջագույն նախազգուշացում է այն բանին, որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր «զորավարժությունների» մասին, որի անվան տակ մեծ թվով զորքերի տեղաշարժ էր իրականացնել: Նման ենթատեքստը նախորդել էր նաև 2020-ի սեպտեմբերի լայնածավալ հարձակմանը:

Պատգամավորը զգուշացնում է՝ նման արյունահեղությունները կանխելու համար անհրաժեշտ է վճռականորեն հակազդել սադրանքներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: