Այս միլիարդատերը բնակվում է վարձակալությամբ, չունի մեքենա, սակայն մշտապես բարեգործություններ է կատարում. ո՞վ է նա

Նա Duty Free երևույթի ստեղծողն է։ 88 տարեկան է, կուտակել է 7,5 միլիարդ դոլար կարողություն։ Միևնույն ժամանակ չունի մեքենա, ճանապարհորդում է էկոնոմ-դասով, ապրում է վարձակալած բնակարանում։ Չակ Ֆինին կրում է 15 դոլար արժեցող էլեկտրոնային ժամացույց և չթե վերնաշապիկ։ Պատմական հայրենիքում՝ Իռլանդիայում, նրան հասարակ ամերիկացի զբոսաշրջիկի են նմանեցնում։ Նախընտրում է էժան ռեստորաններ այցելել, մետրոյից կամ տաքսուց օգտվել։

Այո՛, նրան կարելի էր ժլատ անվանել, որն ափսոսում է իր գումարը, եթե չլիներ փաստն այն մասին, որ վերջին 30 տարում նա 6 միլիարդ դոլարի հասնող բարեգորություններ է կատարել։ Այդ գումարներն ուղղվել են կրթության, առողջապահության, գիտության ոլորտներին, ԱՄՆ-ում, Վիետնամում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, Իռլանդիայում, Բերմուդյան կղզիներում ծերանոցների հիմնմանը։

Այս մեծահարոսւտին բացարձակապես չի հետաքրքրում ոչ միայն փողը, այլև հեղինակությունն ու փառքը։ Բաժանելով իր միլիարդները՝ նա փորձել է մնալ ստվերում, և առաջին 15 տարում դա իսկապես նրան հաջողվել է։ Ոչ ոք չէր կռահում նրա՝ բարեգործական գործունեության մասին։ Դրան հետևեց Չակի «մերկացումը», սակայն դրանից հետո ևս նա չկորցրեց համեստությունը։ Հայտնի է, օրինակ, որ ընդհուպ մինչև 2012 թվականը նա տվել է ընդամենը 5 հարցազրույց։

Չակ Ֆինին զարմանալի մարդ է։ Իր բիզնեսը սկսելով ամենաներքևից՝ նա կարողացել է մի քանի տարվա ընթացքում ստեղծել 27 երկրում գործող ու 200 աշխատակցից բաղկացած ընկերություն։ Նրա եկամուտներն աճում էին անհավատալի արագությամբ, և նույն արագությամբ էլ ուղղվում էին The Atlantic Philanthropies բարեգործական ֆոնդին։

«Ես համոզվեցի, որ ավելի շատ բավականություն ստանում ես այն ժամանակ, երբ գումար ես տրամադրում ու տեսնում, որ դրանով ինչ-որ օգտակար բան է ի հայտ գալիս, օրինակ՝ հիվանդանոց։ Տրամաբանական է գումարը ներդնելը բարի գործերի մեջ, այլ ոչ թե բանկում՝ շարունակելով անդադար կուտակել», — ասում է Ֆինին։

Բիլ Գեյթսը Չակ Ֆինիին անվանել է կատարյալ կերպար հիանալու համար՝ նշելով, որ նա լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես պետք է բարիք գործել կյանքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: