Վանեցյանին բերողը, ԱԱԾ պետի պաշտոնում բարեխոսողը չէր ճանաչո՞ւմ Վանեցյանին։ Իհարկե ճանաչում էր։ Չասեք, որ չի եղել միտումնավոր քայլ։ Ես այդ կարծիքին չեմ։
Դրա համար էլ, երբ Վանեցյանը նստեց ԱԱԾ պետ, միանգամից հայտարարվեց, որ ԱԱԾ -ից լիքը փաստաթղթեր են կորել։ Պարզ էր։ Տանողը տարել էր, ինքն էլ իր գլխի ճարն էր տեսել։
Ու ես զարմանում եմ, որ մենք մի տարի եղել ենք բաց դուռ, ու այդ ընթացքում, ինչ ասես, որ չէր կարող լինել։ Թանձրամիտ շոուների սիրահար Վանեցյանը, ինչպես որ խաղաց մի ողջ պետության անվտանգության հետ, այնպես էլ հիմա շարունակում է խաղալ ժողովրդի նյարդերի հետ։ Տխուր է։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը:
Բայց մի կողմից էլ պարզից պարզ է, թե Վանեցյանը ինչ միտումներ ունի քաղաքականություն մտնելու, մարդկանց մեջ շրջելու համար։ Ակնհայտ է, այս մարդը վրեժ լուծելու, նախորդների չիրականացած երազանքները իրականություն դարձնելու համար է ընդամենը.. եւ ցույց տալու այսօրվա իշխանությանը, որ իշխանությունը մեծ հաշվով տկար է եւ ինքն է միակը այս իրավիճակում երկիրը փրկելու։ Ծիծաղելի չէ։ Ու քանի որ նախկիններից խորշում է ժողովուրդը, նախկինները նոր կերպարով են փորձում առաջ գալ։
Բայց մի բան հաշվի չի առել այդ մարդը, որ ժողովուրդը գլխավոր ամբաստանյալ քոչարյան է տեսել։ Վերջիվերջո սերժիկ է տեսել, Վանեցյանը այդ երկուսի կողքին ընդամենը բալագանի անդամ է, որը միշիկների հետ խրամատից ծղրտալու է, ու մնա իրենց շինած խրամատում։ Հիմա էլ ավելի պետք է սթափ լինել։ Մանիպուլյացիոն հնարքների կիրառումը մեր երկրում թափով առաջ է գնում։ Չդառնալ մանիպուլացիաների զոհ։
Facebook Comments