Համացանցում օգնության խնդրանք է տարածվել փոքրիկ Սերյոժայի ծնողների կողմից: Երեխան հիմա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Նա պայքարում է ապրելու համար: Վերջին շրջանում յոթ ամսական փոքրիկի մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, ինչի պատճառով էլ փոքրիկ Սերյոժային վիրահատել են:
Հիմա Սերյոժան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և համառ պայքար է տանում ապաքինվելու համար: Սակայն ծնողները կանգնած են լուրջ խնդրի դիմաց: Երեխան սնվում է Humana2 կերով, նրան անհրաժեշտ այլ իրերի պակաս կա ներկայիս դրությամբ:
Ծնողներն այս պահին չեն կարողանում երեխային ապահովել անհրաժեշտ միջոցներով, ինչն այս պահին խիստ անհրաժեշտ է փոքրիկին: Երեխայի հետվիրահատական շրջանը հաղթահարել կարողանալու նպատակով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց կարելի է գումարային օգնություն փոխանցել:
Բացի այդ հասանելի է նաև փոքրիկի մայրիկի՝ Լիլիթի հեռախոսահամարը, ում հետ կապ հաստատելով՝ կարող եք հավելյալ ճշտումներ անել: