Այս կենդանակերպի նշանները 2023 թվականին մեծ հաջողությունների կհասնեն

Խոյ

Տարեսկզբից մինչև մայիսի կեսերը Խոյերի բախտը հատկապես կբերի դրամական հարցերում։ Գործընկերներն ու հարազատները անսովոր առատաձեռնություն կցուցաբերեն, քանի որ Յուպիտեր մոլորակը, որը կառավարում է բախտն ու հարստությունը, գտնվում է հենց այս նշանում։ Ամառը կատարյալ է կարիերայի աճի համար։

Սպասվում են մի քանի հաջող հարցազրույցներ, որոնք Խոյին վեր կբարձրացնեն ցանկացած մրցակցից։ Հուլիսի 9-ից օգոստոսի 27-ը իշխող Մարս մոլորակը կլինի Կույսի նշանում, ուստի լավագույն ժամանակը գործնական հանդիպումների համար է։ Բացի այդ, սիրային ոլորտը հաջող կլինի։ Մարտից հնարավոր են ռոմանտիկ ժամադրություններ։ Աստղաբանի խոսքով՝ Խոյը շրջապատված կլինի բազմաթիվ երկրպագուներով։

Խեցգետին

Վեներայի շնորհիվ 2023 թվականին Խեցգետինները մայիսից սկսած կկարողանան վայելել բազմաթիվ ռոմանտիկ ժամադրություններ։ Գարունը նոր ծանոթությունների ու ժամանցի հնարավորություն է տալիս։ Բացի այդ, տարին բավականին հաջող է լինելու ֆինանսական առումով, իսկ ամռանը կարիերայի հաջողություններ են սպասվում։

Հունիսի 26-ից հուլիսի 10-ը այս նշանում կհայտնվի Մերկուրին՝ հաղորդակցությունների և պայմանագրերի մոլորակը։ Օգտվելով պահից՝ Խեցգետինները կկարողանան հաջողությամբ վերանայել պայմանագրերը բոլոր բիզնես հարցերի շուրջ։

Առյուծ

Նոր տարում Առյուծներին անձնական կյանքում տպավորիչ վերելքներ ու վայրէջքներ են սպասում։ Հունիսի 5-ից հոկտեմբերի 8-ը Վեներան կմտնի այս նշան, տարվա մեծ մասը նվիրված կլինի սիրուն։ «Եվ ձեր ջանքերը արդյունք կտան»,- ավելացրեց աստղաբանը։ Սակայն հուլիսի 23-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Վեներան կհայտնվի հետադիմական դիրքում, ուստի սիրահարների միջև շատ թյուրիմացություններ և տարաձայնություններ կլինեն։

Ինչ վերաբերում է ֆինանսական վիճակին, ապա տարեսկզբից մինչև հունվարի 19-ը Առյուծները կստանան հետաքրքիր ներդրումային առաջարկներ և անսպասելի նվերներ։ Նույնը կկրկնվի դեկտեմբերի 22-ից մինչև տարեվերջ։ Ամռանը Մերկուրին կարիերայի աճ կապահովի։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հուլիսի 10-ից 28-ն ընկած ժամանակահատվածին։

Կարիճ

Մայիսի սկզբին Կարիճի նշանը լուսնի խավարում կունենա, իսկ Արևը կլինի Ցուլում։ Քանի որ վերջինս շատ ճարպիկ է փողի հարցում, ցանկացած խորհուրդ, որ Կարիճները ստանում են այս ժամանակահատվածում, ամենայն հավանականությամբ օգտակար կլինի:

Նրանք, ովքեր ցանկանում են իրենց ուժերը փորձել նոր աշխատանքում, կարող են օգտվել հարցազրույցի հնարավորությունից հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 9-ը։ Այս պահին Մերկուրին կգտնվի Կարիճում, ուստի բիզնես ոլորտում ցանկացած գործողություն բարենպաստ արդյունք կունենա։

Понравилась статья? Поделиться с друзьями: