Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն, Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից
ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»։