Այս առաջադրանքը քչերն են կարողանում ճիշտ լուծել․ իսկ դուք կկարողանաք

Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվում է «Արհեստ համարողության» և լույս է տեսել 1675 թ-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Իսկ ահա թվերը գումարող և հանող մեքենան ստեղծվել է դեռևս XVII դարում ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ

Պասկալի կողմից, երբ նա դեռ տակավին 20 տարեկան երիտասարդ էր։ Մաթեմատիկան օգնում է ամեն մի բնագավառում՝ սկսած եղանակի կանխատեսումից, շենքերի կառուցումից մինչև արբանյակների ուղեծրերի հաշվարկումը:

Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում: Դրանք վճռելու համար մաթեմատիկոսները մշակում ու ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ:

Սա մի փոքր ճանապարհորդություն էր մաթեմատիկայի պատմության ուղով, իսկ այժմ առաջարկում ենք մի փոքր լիցքաթափվել այդ հրաշալի գիտության գրկում՝ լուծելով մեր այսօրվա թեստը։ Ճիշտ պատասխանը կարող եք տեղադրել մեկնաբանությունների դաշտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: