Իսկ ձեզ մոտ լինու՞մ են պահեր, երբ ամեն ինչ մոռանում եք։ Մտքից թռնում է ու վերջ․․․ Նման դեպքերում, մենք կարծում ենք՝ թե շատ ենք աշխատում, լավ չենք քնել, հոգնել ենք։
Գերհագնածությունը, ոչ առողջ ապրելակերպը, սթրեսները բացասաբար են ազդում մեր ինքնազգացողության վրա, ինչն էլ անդրադառնում է մեր հիշողության, աշխատունակության, էմոցիոնալ վիճակի, ինքնազգացողության վրա։
Փորձեք պատրաստել արդյունավետ բնական միջոց, որը կօգնի հաղթահարել նմանատիպ խնդիրները։ Դրա բաղադրության մեջ է մտնում ծովաբողկ, որը պարունակում է կալիում, վիտամիններ С, В1, В2, В6, ֆոսֆոր, երկաթ, մագնիում։ Իսկ կոճապղպեղի և ծավաբողկի համադրությունն ապահովում է գերհզոր արդյունք։
Ինչ է պետք միջոցը պատրաստելու համար․
- ծովաբողկ՝ 125գ
- կիտրոն՝ 4 հատ
- դարչին՝ 2 ճ․գ․
- կոճապղպեղի արմատ՝ 2 սմ
- մեղր՝ 3 ճ․գ․
Ինչպես պատրաստել ու կիրառել․
Բլենդերի մեջ լցնել ծովաբողկը, կոճապղպեղը, մանրացնել։
Ավելացնել կիտրոնի հյութը, դարչինը, մեղրը, խառնել ամբողջը։
Պահել ապակե տարայի մեջ։
Խմել օրական 2 ճ․գ․՝ 3 շաբաթ շարունակ։
Կնկատեք, որա ստիճանաբար լավանում է հիշողությունը, տեսողություն, նյութափոխանակությունը, կնվազի հոգնածության զգացումը, ստամոքսում կկուտակվեն օգտակար բակտերիաներ, կազատվեք ավելորդ քաշից։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։