Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարել կռվել չսահմանազատված սահմանի գոտում գտնվող տարածքների համար։ Այս մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։
«Տղե՛րք, ինչի՞ համար եք կռվում: Այդ երկու հազար կմ բարձրությամբ լեռների վրա ինչի՞ համար եք կռվում։ Երեք հարյուր մարդ եք սպանել։ Երեք հարյուր մարդ մահացավ այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Որտեղ նույնիսկ այծերը չեն գնում:
Ինչի՞ համար եք կռվում։ Դուք երկուսով նստեք (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ) և պայմանավորվեք»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համացանցում տեսանյութ է տարածվել ՀԱՊԿ նիստից, որտեղ Բելառուսի
նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոշտ տոնով ասում է. «Դուք մեր առջև երկու հարց եք դրել, առաջինը, կարդում եմ՝ իրադարձությունների գնահատական և ՀԱՊԿ-ի դիրքորոշում…Դուք ինչ է, չգիտե՞ք մեր
դիրքորոշումը: Մենք ուզում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի: Երկրորդ հարցը՝ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզը: Ի՞նչ ճանապարհային քարտեզ:
Ես ձեզ միանգամից կպատասխանեմ, նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե անհրաժեշտ է՝ խնդրեք ՌԴ նախագահին ու ընդունեք որոշում: Այսօր չընդունեք, ավելի վատ կլինի, ինքներդ էլ եք դա հասկանում…. մեզ պետք չէ այս հակամարտությունը»:
Տեսանյութը ստորև