Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում։ Մանրամասներ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում
Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: