«Այսօր ես նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ»․ Մենչը գրառում է կատարել

Շոումեն, հումորիստ, դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արմեն Պետրոսյանը պատկերված է կնոջ և ավագ դստեր հետ։ «Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ:

Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ, պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ, իմ աղջիկ։ Շնորհավոր, իմ կյանք», – այսպես է մակագրել հրապարակումը նա։

Ավելի վաղ Մենչը, Ինստագրամի իր էջում ընտանեկան նոր լուսանկար էր հրապարակել։

«Յուրաքանչյուն տղամարդու հիմքն ամուր ընտանիքն է»,- լուսանկարին կից գրել էր նա։

Նշենք, որ վերջին տարիներին Մենչը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա այնտեղ է իր ընտանիքի՝ կնոջ՝ Քրիստինայի և երեխաների՝ Էլինայի, Մարիայի և Աշոտի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: