Այսօր ես կարող էի չլինել, բայց կամ․․․ Անի Պետրոսյանի հուզիչ գրառումը

Անի Պետրոսյանն այն գյումրեցիներից է, որ երկրաշարժի ժամանակ դպրոցական է եղել։ Նա իր պատմությունների մասին խոսելիս առանձնահատուկ սիրով է հիշում իր դասղեկին։ Անին երախտագիտությամբ նշում է, որ իր ապրելով

պարտական է դասղեկին։ Երկրաշարժի ժամանակ Անին դպրոցում է եղել։ Նա նշում է, որ իր դասղեկը, թողնելով իր ընտանիքը, երկրաշարժից հետո մնացել է իր կողքին, մինչև կմոտենային Անիի ծնողները։ Այդ մասին Անին գրում է հետևյալը․

«Դեկտեմբերի 7։ Ճակատագրական օր։ Այսօր ես կարող էի չլինել, բայց կամ։ Ոչինչ չի մոռացվել։ Ես գիտեմ`յուրաքանչյուր անմեղ զոհ հիմա լույսի մեջ է։ Հուսամ`մի օր ոչ միայն Գյումրին, այլ մեր բոլոր քաղաքները,

կմաքրեն իրենց հոգնած ճակատից աղետի կնճիռներն ու կլինեն լուսավոր, տաքուկ ու խաղաղ»,- իր գրառումը եզրափակել է Անին՝ տեղադրելով տեսանյութ, որի մեջ պատմում է երկրաշարժի ժամանակ իր փրկվելու մասին։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: