Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով երազելու հատկությունը չկորցնելուն, նպատակ-երազանքներից չշեղվելուն։
Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում Նազենին ատլասե զգեստ է կրում, որը համադրել է բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Ու թող, որ
մենք ամեն օր զրոյից ենք սովորում ապրել, կարևորը չկորցնել երազելու հատկությունը: Ես ամեն օր, վարժության պես, հիշեցնում եմ ինձ, թե ինչեր էի երազում, ինչին էի ձգտում կամ ինչով ոգևորվում: Հիմա կոնկրետ ամեն բան
անում եմ, որ էլ չշեղվեմ՝ իմ նպատակ- երազանքների ճանապարհից… Հաճախ կոտրվում եմ, հետո կորում եմ՝ Օհանավանում օրերով, որ կարողանամ իմի գալ, որ խանգարող խառնիխուռն երևույթներից հեռու մնամ… Վերջապես մի անսպասելի սիրուն
պահ պարտադրում է նորից ժպտալ ու չվախենալ երազելուց… Կարճ ասած. այսօրը սկսենք հիշեցնելով մեզ, թե մենք ով ենք ու դեռ ինչքան բան ունենք անելու….», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։