Գուրգեն Դաբաղյանի զոքանչը՝ Անին, հաճախ է հրապարակումներ անում դուստրերի մասնակցությամբ, սակայն քչերին է հայտնի, որ նա նաեւ որդի ունի: Օրերս Անին եզակի սթորի է հրապարակել որդու հետ: Ի դեպ, վերջինս բավական ակտիվ է համացանցում, նա
պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր կյանքից, այդ թվում՝ ընտանեկան հրապարակումներ է անում: «Գեղեցկուհի մայրիկիս հետ»,-լուսանկարին կից գրել է նա: Երգիչ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը՝ Անին, ինստագրամյան իր էջում չափազանց ակտիվ է։ Նա
անընդհատ հրապարակումներ է անում իրենց առօրյայից։ Անին միշտ ներկայանում է գեղեցիկ և խնամված կերպարներով: Նա մեկ առիթով նաեւ ներկայացրել է իր տունը:Տեսանյութից պարզ էր դարձել, որ Գուրգեն Դաբաղյանի կնոջ՝ Իննայի ծնողները շքեղ պայմաններում են ապրում:
Հիշեցնենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին: Նշենք, որ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը՝ Անին, համացանցում մեծ քննարկման էր արժանացել դեռ հարսանիքի օրվանից: Ամբողջ համացանցը քննարկում էր նրա երիտասարդ լինելը: Հավելենք, որ Իննան խոստովանել է,
որ շատերին թվում է, թե Անին իր խորթ մայրն է: Հիշեցնենք նաեւ, որ Իննայի ծնողները շատ ջերմ հարաբերություններ ունեն Գուրգենի հետ: Նրանք հաճախ են միասին վայելում իրենց հանգիստը: Գուրգենի ծննդյան օրն Անին այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որում նշել էր, որ Գուրգենն աշխարհի ամենալավ փեսան է: