Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է ճիշտ խնամել թևատակերը, որ իդեալական վիճակում մնան:
Խնդիր 1՝ տհաճ հոտ․
Պետք է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, բնական գործվածքներից հագուստ կրել և դեզոդորանտ կամ հակապերսպիրանտ օգտագործել:
Դեզոդորանտը քողարկում է քրտնքի հոտը, հակապերսպիրանտն արգելակում է դրա արտադրությունը: Եթե ձեզ շատ չի անհանգստացնում այդ խնդիրը, առաջին տարբերակն ընտրեք: Կարող եք նաև ժողովդական միջոցներ օգտագործել՝ խառնեք կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա: Մանկական ցանափոշին նույնպես լավ այլընտրանք է խանութում վաճառվող միջոցներին:
Խնդիր 2՝ դեզոդորանտը կամ հակապերսպիրանտը չեն օգնում․
Թևատակերին բավականաչափ միջոց քսեք: Դեզոդորանտը պետք է օգտագործել 2 վայրկյան 15 սմ հեռավորոթյան վրա:
Խնդիր 3՝ գրգռվածություն, կարմրություն և քոր․
Պետք է մազահանության այնպիսի միջոց ընտրել, որի արդյունքը երկար կպահպանվի, պրոցեդուրան պակաս վնասող կլինի: Քորի դեպքում ուշադրություն դարձրեք դեզոդորանտի բաղադրիչներին: Ընտրեք զգայուն մաշկի համար նախատեսված միջոց:
Խնդիր 4՝ ներաճած մազեր․
Առաջացման հիմնական պատճառն ածելու օգտագործումն է: Եթե մազահանության ուրիշ միջոց կա, հրաշալի է: Բայց եթե սովոր եք ածելուն, հիշեք՝ ածելին պետք է մաքուր և նոր լինի, մաշկը՝ խոնավ, խորհուրդ է տրվում պարբերաբար սկրաբ օգտագործել:
Խնդիր 5՝ ճարպային գնդիկներ․
Առավել հաճախ պատճառը լինում է կրծքավանդակի և ձեռքի մկանների ոչ բավարար զարգացումը: Մարզչի դիմեք, նա վարժությունների ճիշտ համալիր կընտրի:
Խնդիր 6՝ պիգմենտային բծեր․
Եթե բծերը որևէ հիվանդության հետևանք են, պետք է շտապ բժշկի դիմել: Եթե կոսմետիկ բնույթ ունեն, պետք է մաշկը չափազանց հաճախ չգրգռել ածելիով: Զգուշություն պահպանել արևի տակ գտնվելիս, բարձր spf-ով քսուք օգտագործել: Ուրիշի դեզոդորանտից չօգտվել: Պարբերաբար սկրաբով մաքրել թեփոտված մաշկը: