«Ну-ка, все вместе!» նախագիծը, որը հեռարձակվում է Ռոսիյա հեռուստատեսությամբ, գնալով ավելի ու ավելի մեծ հեղինակություն ու մեծ լսարան է ձեռք բերում։ Նախագծում հայտնվում են ամենատաղանդավոր մասնակցության հայտ ներկայացրած երգիչները, որոնք նախագծում մնալու համար պետք է կարողանան վայելել ու վաստակել ժյուրիի 100 անդամների մեծամասնության ձայները։
Հարկ է նշել, որ նախագծում իրենց մասնակցությունն են ունցեցել մի շարք տաղանդաշատ մեր հայտենակիցներ։ Այս անգամ էլ պատվով հանդես գալու հերթը հայուհի Ալինա Կիրակոսյանինն էր, ով հաղորգժդմանը մասնակցելու էր եկել Յուժնի Սախալինից։ 25-ամյա Ալինան հանդես է եկել «Mercy» | All Together Now հիթով ու գրավել բոլորին։
Ալինան պատմում է, որ երբ փոքր հասակում սկսել է հաճախել երաժշտական դպրոց, որոշ ժամանակ կտրականապես չի ցանկացել շարունակել ուսումը, բայց դա մի կարճ ընթացք է տևել, որից հետո նա սիրել է երգն ու երաժշտությունը ու հետագայում ստացել երաժշտական բարձր ուսում։Ալինայի մասնակցությունը նախագծին և այլ մանրամասների կարող եք տեղեկանալ ստորև նեկայացված տեսանյութում։