Այծերը. Շատ խորիմաստ առակ, որը պետք է իմանան բոլորը

Երկու այծ, լեռան հովտի զառիթափ լանջին թռվռալիս, հանդիպեցին: Նրանցից մեկը կանգնած էր անդունդի մի կողմում,իսկ մյուսը`մի,իսկ անդունդի մեջտեղում ուժեղ հեղեղ էր:

Անդունդն անցնելու միակ միջոցը գերանն էր,որի վրայով,նույնիսկ երկու սկյուռներ ապահով չէին կարող անցել:Ճանապարհը այնքան նեղ էր,որ նույնիսկ ամենաքաջը կսարսռար:Բայց ոչ մեր այծերը:Նրանց հպարտությունը թույլ չէր տալիս,որ մեկը զիջի մյուսին:

Այծերից մեկը ոտքը դրեց գերանին,իսկ մյուսը կրկնեց նույնը:Ճանապարհի մեջտեղում նրանք ճակատ-ճակատի բախվեցին: Նրանցից ոչ մեկը մյուսին չզիջեց ճանապարհը, և նրանք երկուսն էլ սայթաքեցին ու ընկան անդունդում հոսող ջրի մեջ:

A rare and magnificent animal at the Zoologischer Garten — Berlin 2010

Խրատ: Ավելի լավ է զիջել , քան համառել և դժբախտանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: