Քիմ Քարդաշյանը Գվինեթ Փելթրոուի Goop փոդքաստում խոստովանել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից առաջ իր երկու ամուսնությունները իրական չեն եղել։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Գվինեթ Փելթրոուի հետ զրույցում
Քարդաշյանը հիշել է, թե ինչ էր զգում իր առաջին երկու ամուսնությունների ժամանակ ու հասկացել է, որ հոգեբանորեն պատրաստ չէր կնոջ դերին։ Նա ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ 2000-2003 թվականներին և NFL աստղ Քրիս Համֆրիսի
հետ՝ 2011 թվականին, որոնցից բաժանվել է 72 օր հետո։ «Առաջին դեպքում ես պարզապես չգիտեի, թե ինչ է կատարվում: Երկրորդ դեպքում զգացի, որ շատ եմ ուզում ամուսնանալ։ Իմ բոլոր ընկերներն ամուսնացած էին, և ես նույնպես դա էի ուզում», — կիսվել է Քիմ Քարդաշյանը: