Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասանուհի Շուշան Ղազարյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանուհին խոսել է իր գործունեության մասին` նշելով, որ երբեք չի նկարահանվել սերիալներում, քանի որ համարում է, որ սերիալն այն
հարթակն է, որ իրեն չի համապատասխանում: Չնայած այդ ամենին, նա հավելեց, որ իր մայրը` վաստակավոր դերասանուհի Արև Սանթրոսյանը, նկարահանվում է սերիալներում և այդ առիթով նա որևէ առարկություն չունի: Դերասանուհին զերծ մնաց խոսել իր անձնական կյանքի մասին: Նա ոչ
հերքեց, ոչ էլ հաստատեց ամուսնալուծությունն ու հրաժարվեց խոսել իր ու դերասան ամուսնու` Վահագն Գալստյանի հարաբերությունների մասին: «Ես չեմ պատասխանի ձեր հարցին, քանի որ իմ անձնականը մնում է անձնական: Ես ու Վահագը թշնամանք չունենք միմյանց հանդեպ»: