Ամուսինս ասաց, որ մեքենա կնվիրի ինձ, եթե ես նրան որդի պարգևեմ, բայց պարզվեց, որ մենք աղջիկ ենք ունենալու

news99post-ը գրում է. Ամուսինս խոստացավ ինձ մեքենա նվիրել, եթե որդի պարգևեի նրան.. Ես փոքրուց մի մեծ երազանք ունեի, ուզում էի մեքենա ունենալ, իսկ ամուսինս երազում էր որդի ունենալ։ Եվ ամուսինս ասաց, որ կկատարի իմ ցանկությունը, եթե ես նրան որդի պարգևեմ։ Երբ ես հղիացա, ես աղոթում էի, որ տղա լինի, բայց Աստված ինձ աղջկա մայր լինելու օրհնություն էր տվել։

Ես հղիության ամիսների ընթացքում ամուսնուցս թաքցնում էի երեխայի սեռը։ Հետո ծնվեց իմ փոքրիկ արքայադուստրը։ Երբ ամուսինս եկավ մեզ հիվանդանոցից տուն տանելու, նա նույնիսկ չցանկացավ տեսնել երեխային։ Ես նրան այդպիսին չէի տեսել: Հետո նա ընտելացավ երեխային, սկսեց գրկել ու սիրել։ Կարծես համակերպվել էր աղջկա հայր լինելու մտքի հետ։

Չնայած, որ հիշեցնում էր, որ երազում է որդի ունենալ։ Այդպես անցնում էին ամիսներ։ Մի օր, երբ մեր փոքրիկը նոր էր սկսել բառեր արտաբերել, նայեց ամուսնուս ու ասաց․ «հայրիկ»: Ամուսինս հո ւզվեց, գրկեց նրան ու համբուրեց։ Ես գիտեի, որ նա շատ լավ հայր կլինի և այդպես էլ կա, այժմ ինքն է նրա համար հեքիաթներ կարդում, խաղում։ Ի դեպ, նա իմ երազանքն իրականացրեց․ ինձ մեքենա նվիրեց, իսկ ես աղոթում եմ ու խնդրում եմ Աստծուն, որ ամուսնուս որդի պարգևեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց news99post

Понравилась статья? Поделиться с друзьями: