ԱՄՆ սենատորի սկանդալային խոսքը՝ Արարատ Միրզոյանի այցի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ,
վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ,
ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր…
Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին,
թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը…
Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու՝ այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»…