«Ամեն. Հայր Սուրբ». Անդրեն նոր տեսահոլովակ կներկայացնի

Երգիչ Անդրեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հայտնել է նոր երգի եւ տեսահոլովակի մասին: Անդրեն հրապարակել է տեսահոլովակից մի կադր եւ կցել նոր ձայնագրությունը.

«Ամեն. Հայր Սուրբ»: Ավելի վաղ երգիչն իր ինստագրամյան էջում անդրադարձել էր իր եւ սիրելիի՝ երգչուհի Անի Օհանյանի չեղարկված հարսնիքին եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում

ասվում էր, որ զույգի հարսանիքը տեղի պիտի ունենար Հովհանավանքում սեպտեմբերի 26-ին, սակայն թշնամու կողմից Սյունիքում սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով այն չեղարկվել էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: