Ամենավախենալու էմոցիան անազատության զգացումնա,որ մտածում ես հավերժա, չես կարողանալու տանից դուրս գալ. Արուս Տիգրանյան

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այս օրերին հայրենիքում է: Նա Tet a Tet-ի շրջանակներում խոսել է լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանի հետ:Վերջերս մայրացած Արուսիկը անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի

շարք թեմաների մասին: StarNews-ը հետևել է դրան: Զրույցի ընթացքում Արուսիկը խոսեց երեխայի ծննդի, հետծննդաբերական սթրես ասվածի, երեխայի խնամքի մասին: «Իրականում բավականին ժամանակ ա պահանջվում մայրանալու

բերկրանքը զգալու համար, որովհետև բացի հաճելի էմոցիոնալ պահերից նաև բավականին բարդ էմոցիոնալ պահեր ես ապրում,շատ խառնաշփոթ վիճակա, էդ ամենի մեջ չես հասկանում`ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, մենակ հասկանում ես, որ ամեն ինչ

գլխիվայր շուռ ա եկել, բայց հետաքրքիրա, նորա ու երբ որ երեխեն չի լացում, հավեսա»: Արուսը, խոսելով «հետծննդաբերական դեպրեսիա» ասվածի մասին, նշեց հետևյալը. «Բավականին ինֆորմացված եմ մտել մայրության էտապ իմ կյանքում, հնարավորինս

պատրաստված, զինված եմ, բայց մեկա, էդ հորմոնալ փոփոխությունը քեզնից կախված չի: Հետծննդաբերական դեպրեսիա ասվածը ինձ մոտ չի եղել:Բայց կա ոչ դեպրեսիա, ոչ լրիվ առողջ վիճակ, էդ երկուսի մեջտեղում էի: Ես խոսել եմ էդ մասին, երբ մայրիկները

ծննդաբերությունից հետո էմոցիոնալ պահեր են ունենում,որը շատ նմանա դեպրեսիայի: Իմ մոտ եղավ էդ պահը, մի շաբաթ ծանր վիճակում էի: Ինձ մոտ ամենավախենալու էմոցիան անազատության զգացումն ա,ամենավատը, որ քեզ թվումա, դա հավերժա լինելու:

Քեզ թվումա, որ դու էլ երբեք քեզ չես պատկանելու, չես կարողանալու տանից դուրս գալ, շատ վախենալուա, երբ որ մեկը ամբողջովին քո պատասխանատվության տակա ու լացումա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: