Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:
Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում , բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:
Արթուր բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:
Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:
Facebook Comments