Ամանորին սպասելով․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու դասական կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Դիանան վարդագույն երանգի կոստյում է կրում, որը համադրել է սեւ բաձրակրունկների հետ։

Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Ամանորին սպասելով», — հրապարակումը մակագրել է նա։ «Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես,

որովհետև միակս ես: Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ… Բարի է ծնունդդ, Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը.

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ

ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից’ Մայրանալուց: Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում ․․․ Բարի տարեդարձ….», — օրեր առաջ շնորհավորելով որդու տարեդարձը՝ գրել էր Դիանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: