Ահա թե ում շքեղ հարսանիքի քավորն է եղել Սուրեն Պապիկյանը․ ուշագրավ կադրեր

Դեռ երեկոյան Ալեն Սիմոնյանի տիկինը տեղադրեց լուսանկար, որտեղ նա իր ամուսնու, Կարեն Անդրեասյանի և վերջինիս տիկնոջ հետ էր։ Լուսանկարը Մարիամ Մարգարյանը վերնագրել էր այսպես․ «Իրավաբաններով»։ Պարզ էր, որ լուսանկարն արված էր Դվին

հանրահայտ ռեստորանային համալիրում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանական վերնախավը մասնակցում է իրենց ընկերներից մեկի՝ Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությանը։ Հարսանեկան արարողության քավորը Սուրեն Պապիկյանն է՝ իր տիկնոջ՝ Արմինեի հետ։

Հարսանիքը գեղեցիկ ու շքեղ ընթացք է ունեցել։ Համացանցում հասանելի են կադրեր հարսանեկան արարողությունից, որոնցում երևում է, թե որքան նուրբ ու գեղեցիկ աղջիկ է նորահարսիկը։ Հիշեցնենք, որ Սարգսյան Տրդատը ժամանակին Վարյոց ձորի մարզպետի

պաշտոնն էր զբաղեցնում։ Նրա անվան հետ կապված բավականին աղմկահարույց դեպք եղավ, որից հետո նա հեռացավ մարզպետի պաշտոնից։ Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողության ուշագրավ ու գեղեցիկ կադրերից մի քանիսը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: