Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը շուտով հայր է դառնալու: Թեև Հրաչն անձամբ էր տեղեկացրել, որ շուտով նոր կարգավիճակ է ունենալու, բայց նա չի շտապում հրապարակել կնոջ լուսանկարները, չնայած Starnews.am-ին հաջողվել է պարզել նրա ով լինելը:
Անաշե Խոդավերդին ̀ Հրաչի կինւ, ապրում է ԱՄՆ-ում, չնայած զույգը վաղուց էր ծանոթ, բայց սիրային պատմությունը սկսվել է վերջին տարիներին՝ ծանոթությունից երկար ժամանակ անց:Նշենք, որ Անաշեն զբաղվում է մի քանի հաղորդումների պրոդյուսինգով, հիմա էլ գեղեցիկ կարգավիճակում շարունակում է աշխատել: Ներկայացնում ենք նրա լուսանկարները:Հավելենք, որ հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։
Հրաչ Մուրադյանը եթերում հայտարարել էր, որ ընտանիք է կազմել։Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց էր տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին, ապա ասել. «Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։